Առանց Նիկոլի Հայաստանը մեկ վայրկյան անց կվերածվի առանց Գռզոյի Հայաստանի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Անցած 10 օրերը ցույց տվեցին, թե որքան ուժեղ է գործող ռեժիմի վախը։ Փորձում են թյուր տպավորություն ստեղծել, թե ՀՀ արժանավոր քաղաքացիները այլախոհության հետ խնդիրներ ունեն։ Թող ոչ ոք չհամարձակվի այլախոհության հետ նույնացնել Նիկոլին եւ նրա բանդային։ Սա այլակարծություն չէ, այլ մեղսակցություն։ Վաղվա Հայաստանում նման մեղսակցությունն անպատիժ չի մնա։ Այդ բանդայում կան մի քանի կատեգորիաներ:

Մեկ կատեգորիան բնությանն անհայտ կենդանիներն են, որոնք պատրաստ են ամեն ինչի, պատրաստ են ներկայանալ որպես գերիների ծնողներ, երկու րոպե անց՝ անհայտ կորածի եղբայրներ, իսկ որոշ ժամանակ անց՝ կամավորներ։ Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց հանձնարարված խնդիրները կատարելու համար։ Այս մարդիկ իրենց ծախեցին թուրքերի առաջ ծնկի եկած Նիկոլին։

Մյուս խումբը Գռզոյի թիկնապահներն ն, որոնք նպաստել են իշխանափոխությանը։ Ուստի նա հիմա ամեն ինչ անում է Նիկոլի իշխանության մնալու ժամկետները ձգելու համար։ Մեր քաղաքացիներին ծեծելու համար ոստիկանական համազգեստ են բաժանելու։ Ցավում եմ, որ այսպես կոչված իրավապահ մարմիններում կան մարդիկ, որոնք աջակցում են Նիկոլի  սադրանքներին»,-ընդգծեց Մկրտչյանը։