«Դիմադրության» շարժումը հանրհավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում:
Նշենք, որ այյսօր՝ մայիսի 11-ին, «Դիմադրության» շարժումը Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է անցկացրել, որոնք ժամը 16-ին հասել են Ֆրանսիայի հրապարակ:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժումը Երեւանի տարբեր հատվածներից չորս ուղղություններով անհնազանդության երթեր և ակցիաներ է իրականացրել, իսկ երեկոյան ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ամփոփիչ հանրահավաք։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։











