19:00 բանաձեւի երեք կետերի համաձայն Գերասիմ Վարդանյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, նա քաղբանտարկյալն է: Այս մասին մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է փաստաբան Բենիկ Գալստյանը:  

«Գերասիմ Վարդանյանը հայերնիքին նվիրված անձնավորություն է: Նա մասնակցել է երկու արցախյան պատերազմներին՝ քառօրյային եւ 44-օրյա պատերազմին: Միեւնույն ժամանակ վերջին պատերազմում նա վիրավորում է ստացել: Բոլորը տեղյակ են, թե ինչ ակտիվություն է դրսեւորում Գերասիմ Վարդանյանը»,- ընդգծել է փաստաբանը:

Գալստյանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի գործով քննության ղեկավարն է Սուրեն Նավոյանը, ով, 2018 թվականին քննիչ լինելով, միացել է Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը»:  

Դրանից հետո նրան տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Փաստաբանն ընդգծել է, որ Վարդանյանին ձերբակալել են 2022 թվականի մայիսի 12-ին՝ կապված 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի հետ: Վարդանյանի կալանավորման մասին որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանը:

«Վստահ եմ, որ վաղ թե ուշ նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն, քանի որ նրանց գործողությունները հանցագործության հստակ նշաններ ունեն»,- եզրակացրել է փաստաբանը: