Կառավարությունը իր գործողություններում ու հայտարարություններում հրապարակային է ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում. Այն ինչ փակ դռների հետևում է, նաեւ բաց դռների հետեւում է: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով ընդդիմադիրների մասին, մասնավորապես, դիտարկմանը, թե նրանք ուզում են կոնկրետ լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանն ասաց, թե եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային կստանա. «Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում եւ բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի, իգնորի կենթարկվի:

Մի հատ նայեք թե, ընդդիմությունը ինչպես էր իրեն պահում՝ ներխուժելով ԱԳՆ շենք: Ինչպես էր իրեն պահում այն մարդկանց հետո, որոնք բանակցում են նույն Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ն, որն իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումնեեր կան Արցախի խնդրի հետ կապված, այն ԱԳ փոխնախարարի հետ, որը գնում է բանակցելու:

Ըստ էության, թեեւ այս ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, բայց այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքաին քաղաքական դաշտում տվյալ անձանց գործունեության հետ կապված: Այս առումով այդ պահանջները, այդ շուտասելուկները կամ լուրջ հայտարարությունները... իշխանությունը հայտարարություններ է անում, հասատտումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Դուք գիտեք, որ կա բանակցային գործընթաց, եւ այդտեղ որոշակի ռազմավարություն ու մարտավարություն կա եւ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունն ու իշխանությունը շեղվի այդ ծրագրերից», - ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, քիչ խոսել ու շատի հասնել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»:

Հարցին, թե հիմա մենք «շատին» հասնելու ենք, նա դրական պատասխան տվեց. «Միանշանակ հասնելու ենք: Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Մեկ տարի առաջ մեր ժողովուրդը պատասխանը տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել․․․, շատ կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից», - հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: