Արցախը մեր պատերազմի առաջնագիծն է եւ բնականաբար, ավելի շատ մտվախություններ ու խնդիրներ կարող է տեսնել, քան մեզնից յուրաքանչյուրը: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ իշխանությունները պնդում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Արցախի հարցում իրենց «աղետալի դիրքորոշումից»:

«Բայց Արցախի իշխանությունները տեղեկացված են բոլոր այն պրոցեսներից, որոնք կան: Ես սրանից ավելի բան չեմ կարող ասել: Պարզապես Արցախի մեր գործընկերներին կարող եմ ասել, որ  մի քիչ ավելի շատ իրականությունն ուսումնասիրեն եւ կտեսնեն, որ նման քայլերի, հայտարարությունների կարիք չկա»,-ասա նա:

Արայիկ Հարությունյանը պնդեց, որ անկլավների հարց չի քննարկվում. «Այո, տարբեր կողմեր այդ օրակարգերը առաջ քաշում են, բայց ասվել է, որ նման հիմնավորումներ չկան: 

Եթե մի կողմը գալիս, ասում է՝ իմ առավելագույն պահանները սրանք են, ես ուրիշ բան չեմ կարող քննարկել, այդտեղ ամեն ինչ փակվում է: Բայց եթե դու փաստարկներով, հետզհետե... իհարկե, դու ունես քո համար կարմիր գծեր, նվազագույն եւ առավելագույն շեմեր եւ ըստ այդ տրամաբանության ես գնում բանակցությունների»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: