Ինչ որ մի անմեղսունակ նախարար ունեն՝ Վահան Քերոբյան, որը լեզվին է տվել. չեմ ուզում ես իրեն անդրադառնալ. Ինձ ասել է՝ ո՞ւր էր 44-օրյա պատերազմում Իշխան Սաղաթելյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Այն, ինչ արել է Դաշնակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ու, թե ինչ դերակատարություն եմ ունեցել ես այդ օրերին, իրենք իրենց ամբողջ կառավարությունով, խմբակցությունով վերցրած դրա 1%-ը չեն արել: Սովարաբար մենք աշխատում ենք այս կալիբրի հայտարարություններին չանդրադառնալ և չմեկնաբանել»,-ասաց նա:
Խոսելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և հանձնաժողովի կազմի մսսին, Սաղաթելյանը ասաց․«Հետաքրքիր է, որ հանձնաժողովի կազմում ՔՊ-ական չկա։ Այն, ինչ անելու է այդ հանձնաժողովը, լավ տեղ չի տանելու։ Պետք է դադարեցնել այս հանձնաժողովի աշխատանքները, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»։
Անդադառնալով այն հարցին, որ տեղեկություններ կան, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել են, Սաղաթելյանը ասաց, որ Արցախի նախագահը մեկ օրակարգով կարող է հանդիպել Փաշինյանի հետ և դա Արցախի պաշտպանության օրակարգն է. «Եթե Արայիկ Հարությունյանը ունի այդ համարձակությունը պաշտպանելու ԼՂ ժողովրդին, պետք է հստակ փոխանցի Փաշինյանի, որ դու չունես մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, իրավունք չունես անել հայտարարություն, որով Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, եթե խոսելու է այդ մասին լավ է, բայց անկեղծ ասած հույս չունեմ»,- ասաց Իշխան Սաղթելյանը։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին:











