«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին  անդրադարձավ ընդդիմության  կողմից հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ  նիստին։ Նրա խոսքով՝ իշխող վարչակազմն արդեն հայտարարում  է, որ չի մասնակցելու նիստին։

«Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել։ Մենք սա կարձանագրենք, որից հետո կշարունակենք պայքարը»,- ասաց Նազարյանը։ Իսկ, թե ինչպես են շարունակելու պայքարը, արդյո՞ք փոփոխություններ  մարտավարական հնարքներում կլինեն, թե ոչ Նազարյանն ասաց, որ չգիտի։

«Կարևորը շարունակելու ենք պայքարը, որովհետև այն խնդիրը, որը դրված է մեր առջև սպասում է իր լուծմանը։ Անկախ նրանից, թե նիստը որ օրը կլիներ, մենք սպասում ենք արձանագրմանը, որ այս վարչախումբը Արցախի հարցում ունի պաշտոնապես այս դիրքորոշումը»,-ընդգծեց պատգամավորը:

Նազարյանի խոսքով՝ առհասարակ պետք է հասկանալ, թե որն է այս իշխանությունների ծրագիրը, այդ թվում ՝ մարզերում. «Օրիանկ՝ Արարատյան դաշտի գյուղացին պետք է հասկանա, որ այս մարդկանց ծրագրերում մտնում է , որ իրենք պետք է խաղող, լոլիկ, ծիրան, դեղձ չաճեցնեն, որովհետև դա ներկրելու են Հայաստան թուրքերն ու վաճառեն իրենց ցանկալի գնով։ Իսկ Արարատյան դաշտը պետք է կիսաանապատ ու անապատ դառնա, որովհետ թուրքներն ու ադրբեջանցիներն ասում են՝  չպետք է ունենաք Արարատյան դաշտի նման դաշտ կամ Ջերմուկի նման առաղջարան, այն պետք է լինի հանքավայր։ Իշխանությունները դա են ուզում մեզ ասել»,- ասաց պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ բոլոր խնդիրների լուծման բանալին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․

«Մենք հո չենք սևեռվել Նիկոլի վրա։ Նիկոլը չլիներ, Ալենը կամ Պողոս Գալստյանը լիներ, եթե ինքը տարած լիներ պարտության և պատերազմի իր հրաժարականն էինք պահանջելու»։

Գեղամ Նազարյանն ասում է, որ այս ամենը պարզ բանաձև է, որն անընդհատ բացատրում են մարդկանց. «Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ Ալեն Սիմոնյանը, երբ Բալի է գնում անհասկանալի նպատակներով, դա իրենց գրպանի ծախսերից է։ Երբ Ալեն Սիմոնյանը 90 000 դոլարանոց ավտոմեքենա է գնում, դա մարդկանց գրպանից է»,- ասաց նա։

«Իլհամ Ալիեւը բառացի ասաց՝ ի՞նչ կարգավիճակի մսին եք խոսում, երբ այսօր մի վիճակում ենք, երբ Ադրբեջանն է որոշում Հայաստանի սահմանները, որից հետո Հայաստանի ոչ մի պաշտոնյա Ալիեւին չի հակադարձել: Այսինքն այդ հանձնաժողովը Ալիեւի քմահճություններն իրականություն դարձնելու մի խումբ է լինելու: Մենք էլ ասում ենք՝ դա չի կարող լինել