Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոացած Հանրապետության հրապարակում՝ սպասելով «Դիմդրության շարժման» երթին
Կառավարության շենքի մուտքի մոտ վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները մի քանի շարքով կանգնած են: Հրապարակում են նաեւ կարմիր եւ սեւ բերետավորները:
Քիչ անց հրապարակ հասան «Դիմադրության» շարժման մասնակիցները:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են կառավարության շենք:











