Եթե ՔՊ-ականների համար Հայաստանի ու Արցախի ապագան կեղծ օրակարգ է, ապա այն, ինչ ես իրենց մասին կուզեի ասել, խորհրդարանի շենքում ասել չի կարելի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ գործողությունները՝ հաշվի առնելով, որ իշխող խմբակցությունը տապալեց Արցախի օրակարգով արտահերթ նիստը, նա պատասխանեց. «Վերջին 30 օրերին սովորություն է դարձել մեր հետագա գործողությունները պայմանավորեցնել եւ որոշել Ֆրանսիայի հրապարակում եւ մենք հիմա գնում ենք այնտեղ:
Կար որոշակի հույս, որ ՔՊ բազմամարդ խմբակցությունում կգտնվեն մարդիկ, որոնք խիզախություն կունենային իրենց կարծիքը հնչեցնելու Արցախի ու Հայաստանի պագայի վերաբերյալ՝ չվախենալով SMS-ներից ու կոմպրոմատներից»:
Պատասխանելով նախարարներից Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն ստանալու ընդդիմության քայլերի մասին հարցին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Նախարարները պետք է րոպե առաջ ձգտեն զատվել այն խունտայից, որը Հայաստանի և Արցախի ապագան հարվածի տակ է դնում, գնտել մեզ և հայտնել, որ իրենք համաձայնվում են «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» ձևակերպման հետ, իսկ մեր գտնվելու վայրը շատ պարզ է՝ Հայաստանի Հանրապետություն, Ֆրանսիայի հրապարակ՝ հայ ժողվորդի կողքին»:
Պատգամավորը հայտնեց, որ ընդդիմության դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, որն առաջնային է և միջազգային հարաբերություններից քիչ թե շատ հասկացող մարդ կիմանա, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եզրույթն անհրաժեշտ է հայկական բանակցային կողմին՝ հասնելու հայանպաստ, հայկական օրակարգով Արցախի ապագան երաշխավորող լուծման:
«Իսկ թե ինչ դիքորոշում ունի այդ հարցում ընդդիմությունը՝ այն առկա է Մադրիդյան սկզբունքներում և միակ գործող՝ Կազանյան փաստաթղթում»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Նա հայտնեց, որ շատ տարածված մանիպուլյացիա է, երբ իշխանությունը պնդում է թե, ասելով Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, բանակցությունները փակուղի կմտնեն. «Այդ նախադասությունը հնչեցնելը հայկական կողմին երբեք չի խանգարել վարել հայանպաստ բանակցություններ, ստանալ Կազանյան փաստաթուղթ, հասնել նրան որ Ալիևին ասի, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքը՝ իշխանությունները չեն ուզում ասել, որ միանշանակ չեն բանակցելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելու վերաբերյալ, այլապես ի՞նչ է նշանակաում բանակցություները կխաթարվեն:
Իհարկե պետք է խաթարել այն բանակցությունները, որոնց արդյունքում Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, պարզ չէ որ նման բանակցությունը պետք է խաթարվի, այնպես որ այդ տրամաբանությունը որը միջազգային հարաբերությունների հետ որևէ աղերս չունի ընդամենը մի ոստիկանական վահան է, որով ուզում են մոլորեցնել ժողվորդին»:
Պատասխանելով Արցախի անկախությունը ճանաչելու մասին հարցին՝ Մամիջանյանն ասաց. «44-օրյա պատեազմում Արցախի ճանաճումը հստակ օրակարգային հարց էր: Ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, եթե Ապրիլյան պատերազմը տևեր 7 օր, ինքը ներկայացնելու էր Արցախը ճանաչելու հարցը: Իսկ հիմա այն պետք կլինի այն դեպքում, եթե շղթայական ռեակցիա առաջացնելու հնարավորություն լինի»:











