«Դիմադրություն» շարժան ցուցարարները տակդիրներ թողեցին Կառավարական ամառանոցի առջեւ։
«Քանի որ եկել ենք այն վայրը, որտեղ ինքը գոյատեւում է, դատարկ ձեռքով չէինք գալու։ Չէինք թողնի, որ անհարմար իրավիճակում հայտնվի։ Նվեր ունենք իր համար։ Հագիր գոնե ուրիշները չտեսնեն՝ ինչ վիճակի մեջ ես»,- հայտարարեց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:











