Երեկ խայտառակ անհմաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված քննարկմանը ասաց ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանում նման տիպի որոշումներ առանց Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի չէր կայացվելու: Ժողովրդավարությունը, որում մենք ապրում ենք, այսպիսին է: Երեկ իշխանության ներկայացուցիչները սկսել էին մեղավորներ նշանակել կատարվածում եւ հիմնականում ընդդիմադիր դաշտից, բայց իհարկե, դա չի ստացվելու, որովհետեւ բոլորը տեսել են, թե երեկ ինչ է կատարվել, իսկ կատարվել է հետեւյալը` Պռոշյան-Դեմիրճյան հատվածում եղել է խաղաղ հավաք, նախորդող հատվածում եղել է Ֆրանսիայի հրապարակում, Կառավարության դիմաց եղել է խաղաղ, ինչպես նախորդող օրերին: Եթե ձեզ թվում է, որ ոստիկանությունը չէր կարող ավելի շուտ հատուկ միջոցներ կիրառել, ապա չարաչար սխալվում եք, ուղղակի երեկ իշխանության նյարդերը այնպիսին էին, որ գիտակցում էին, որ այլեւս խաբելու տարբերակ չունեն»,-ասաց նա:

Վարդեւանյանը նշեց, որ իրականաւոմ ավելի շատ ցուցարարներ են մարմնական վնասվածքներ ստացել, սակայն բոլորը չէ, որ դիմել են բուժօգնության:

Անդրադառնալով նրան, որ ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, Վարդեւանյանը նշեց, որ եղել են իրավիճակներ, որ 7-8 ոստիկաններ մեկ ցուցարարի են ծեծել, այլ ցուցարաներ էլ փորձել են օգնություն ցուցաբերել:

Մանրամասները` տեսանյութում: