Հունիսի 11–ին Հայաստան է այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը, որը մասնակցելու է բազմաթիվ միջոցառումների։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Արտեմ Փաթափությանը մասնակցելու է ԵՊՀ–ի ավարտական միջոցառմանը։ Նա կմասնակցի նաեւ Բժշկական եւ Ամերիկյան համալսարաններում տեղի ունեցող միջոցառումներին, հանդես կգա ելույթներով։ Իր այցի գլխավոր իրադարձությունը լինելու է հունիսի 15–ին, երբ անցկացվելու է «Գիտության եւ գործարարության օրեր» միջոցառումը։ Այս միջոցառմանը հադես են գալու նաեւ հանրահայտ գիտնականներ եւ բիզնեսմեններ»,– տեղեկացրեց Քերոբյանը։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն այս հասցեով։











