2021 թ. ընթացքում «արմատական ​​ընդդիմությունը» երկու հիմնական թեզ մշակեց: Առաջինն այն էր, որ Հայաստանի կառավարությունը ձեռքերը լվաց եւ թողեց Ղարաբաղը։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում  2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ թեզը, ըստ նրա, հիմնված էր նրա վրա, որ ընդդիմությունը պահանջում էր հավատարիմ մնալ կոնկրետ բանաձեւին. «Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։

«Ներկայիս ընդդիմությունը փորձում էր հիմնավորել, որ կոնկրետ այդ քաղաքականությունն է իրականացվել իրենց իշխանության օրոք»,- ասաց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ այսօր «արմատական ​​ընդդիմության» շարքերում կան մարդիկ, ովքեր իշխանության ղեկին են եղել 1998-ից 2018 թթ., եւ հենց նրանք են առաջ մղում վերը նշված թեզերը։

«2021-2022 թթ. Ղարաբաղի բյուջեն աննախադեպ աճել է, իսկ Հայաստանի կառավարության կողմից նրան ցուցաբերվող օգնությունն աննախադեպ ծավալների է հասել։ 2019 թ. Ղարաբաղի բյուջեն ընդամենը 117.9 մլրդ դրամ էր։ Դա ամենաբարձր ցուցանիշն է մինչ պատերազմը։ Այսինքն՝ 1990-ական թթ. սկսած: Սակայն 2021 թ. Ղարաբաղի բյուջեի եկամտային մասը 174 մլրդ դրամ է կազմել, որից 128 մլրդ դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը։ Այսինքն՝ հետպատերազմյան շրջանում Ղարաբաղի բյուջեն ամենախոշորն էր իր ամբողջ պատմության մեջ։ Ղարաբաղը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, Հայաստանն էլ նրան ավելի մեծ օգնություն չի ցուցաբերել»,- վստահեցրեց Փաշինյանը: