Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Բեն Սթիլլերի հետ, որն այցելել է Ուկրաինա՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան։ Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում, հաղորդում է UNIAN-ը։
Բեն Սթիլերը եւ Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կառոլինա Լինդհոլմ Բիլինգն այցելել են Զելենսկու գրասենյակ Կիեւի շրջանի բնակավայրեր կատարած այցից հետո։
Նախագահը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան դերասանին աջակցության համար։
Սթիլերը խոստովանել է, որ նախագահ Զելենսկին իր հերոսն է։











