ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ աշխատանքային ացի ընթացքում եղել է Գայ գյուղում:

«Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ:

Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորմամբ այստեղ կհիմնվի նաեւ առողջության նոր կենտրոն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

«Պարոն վարչապետ, էս գյուղի երազանքը կատարվում է»,-ասաց հավաքվածներից մի կին Փաշինյանին:

Փաշինյանը շրջեց կիսակառույց մանկապարտեզում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին:

Մանրամասները` տեսանյութում: