Մոտ կես տարի տեւող բանակցություններում Հայաստանն ու Թուրքիան առաջին պայմանավորվածություններին են հասել՝ ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի պետական մարմինները պետք է աշխատանքներ տանեն պայմանավորվածությունների տեխնիկական դետալները համաձայնեցնելու եւ դրանք իրականացնելու ուղղությամբ։ Ավելին, առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, որից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահի հետ, իսկ դրանից ավելի վաղ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր հայ-թուրքական բանակցությունների մանրամասների մասին։
Հայկ Սահակյանը վերլուծել է, թե որոնք ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական շարժառիթները, ինչ է դա փոխում բանակցային գործընթացում, որքանով է Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված կարգավորման գործընթացում եւ ինչու Թուրքիան չի կարող Հայաստանի հետ բանակցությունների հարցը չքննարկել Ռուսաստանի հետ։
Դիտեք նաեւ հարցազրույցները Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկիի եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
Հաղորդման թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ։











