Կենտուկիում ջրհեղեղը առնվազն 19 մարդու կյանք է խլել, հաղորդում է NBC News-ը։

Անհայտ կորածների թիվը հայտնի չէ։ Փրկարարները փորձել են հասնել դժվարամատչելի շրջաններ, ասել է նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը։

Նա նշել է, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել, քանի որ ավելի շատ տեղեկություններ են ստացվում շրջանի պաշտոնյաներից։