Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 2-ին, ընթանում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նա մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններով հարուցված քրեական գործով։ Սակայն դատարանը որոշել էր նրան կալանավորել այս տարվա մայիսի 12-ին։