Այս տարվա սեպտեմբերին՝ արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց, կավարտվեն Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան շինաշխատանքները, այս մասին ասվում է Արցախի հնարային հեռուստաընկերության ռեպորտաժում։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը ամփոփված է 44-օրյա պատերազմում զոհված 64 զինծառայողի աճյուն: «Նախատեսված բոլոր գերեզմանաքարերը պատրաստված են, իսկ հիմնական մասն էլ տեղադրված է, շիրմաքարերը լինելու են միանման: Տեղադրվել է արդեն 85 շիրմաքար, 38 տապանաքար: Մնացել է տեղադրել 79 շիրմաքար և 126 տապանաքար: Գերեզմանաքարերի ուշացումը տեխնիկական բնույթ են կրում»,- ասել է նա:
Քաղաքային հուշահամալիրի տարածքում կառուցվում է նաև արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող, որի շինարարությունը արդեն ավարտական փուլում է: Ըստ նախագծի՝ հուշակոթողի մի հատվածում գրվելու են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները:











