Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, ինչի համար Ադրբեջանը պետք է «պարգեւատրի» նրանց։ Այս մասին նշվում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանի ֆեյսբուքյան ուղերձում: «Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա: Ըստ բնակչի՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են. «Մենք ունենք բոլորիդ կարիքը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին; Ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Հայաստանի կառավարությունների կողմից չի դատարկվել գյուղը, այս գյուղը դատարկվել է Արցախի կառավարության կողմից»,- նշում է Հայկարամ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Օգոստոսի 18-ից այդ բնակավայրերում արդեն անջատվել է էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, ինտերնետ կապը, գազը, ավելի ուշ նաև ջուրը: Բերձորից և Աղավնոյից բնակրության մեծ մասը արդեն դուրս է եկել:











