Ես կձգտեմ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան կկփոխանցվի հրաժարական տալու պահանջ։ Այս մասին օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց ընդդիմադիրը, նույնիսկ եթե Փաշինյանն այս պահին իր աշխատավայրում, այսինքն կառավարության շենքում չէ, դա բոլորովին չի նշանակում, որ ցանկության դեպքում չի կարող գալ։
«Փաշինյանի համար զրահապատ ծառայողական մեքենաներ գնելու համար պետբյուջեից մոտ 2 միլիոն դոլար է ծախսվել։ Այնպես որ, նա տեղաշարժի հետ կապված խնդիրներ չպետք է ունենա։ Հետեւաբար, Փաշինյանը կարող է եւ պետք է հրապարակ գա ցուցարարների մոտ»,- ընդգծեց Ղազարյանը։
Նշենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքն է ընթանում։ Միջոցառումը կազմակերպել է «Անկախության շարժումը»։











