ԵՏՄ-ի Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Բիշքեկում դեկտեմբերին, ուրբաթ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է ընթացիկ տարվա դեկտեմբերին, Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, առկա հանդիպման ձեւաչափով»,- ասել է վարչապետը։

Ղրղըզական Չոլպան Աթայում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը  տեղի է ունենում Ժապարովի նախագահությամբ, մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Որպես հյուր խորհրդի նիստին մասնակցում է Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը, որպես դիտորդ՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը։

Նիստի արդյունքներով նախատեսվում է որոշումների ստորագրում, որոնցով նախանշվելու է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը։