Գումարի դիմաց բանակից ազատվելու՝ պաշտպանության գերատեսչության նախաձեռնությունը քաղաքացիների կարծիքով սոցիալական անարդարության է հանգեցնելու։ Կկրճատվի ոչ միայն բանակում ծառայողների թիվը, այլեւ կընկնի  բանակի մարտունակությունը, կարծում են NEWS.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները։ 

Նախագիծը, որով Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո՝ 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, օրինական կաշառք են որակում քաղաքացիները։

Արդյոք կբարձրանա պայմանագրային զինծառայողների վարձատրությունը եւ կա՞ն համապատասխան քանակի մարդիկ, որոնք կցանկանան ծառայության անցնել բանակում, եթե այս նախագիծն օրենք դառնա, հետաքրքրվում են քաղաքացիները։

«Օրինական կաշառք է, գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատելը նշանակում է ավիրել այն բանակը, որը ստեղծվել է 90–ականներին։ Պետք չէ այդ մտածելակերպը սերմանել, որ գումարի դիմաց կարելի է ազատվել ծառայությունից»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նկատեց. «Օրենքի նախագիծը դա գրողների համար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։