Բրյուսելում վաղը՝ օգոստոսի 31-ին, կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: NEWS.am-ն այդ թեմայի առնչությամբ հետաքրքրվել է քաղաքացիներից, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից։

Քաղաքացիների մի մասին կայանալիք հանդիպումը չի հետաքրքրում։ Նրանց խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո իրենք ականատես են լինում նոր զիջումների:

«Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո, եթե հողատարածքների հանձնում չլինի, բավական լավ կլինի. մեղկ է մեր ազգը, այսպես չի կարելի»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Փաշինյանը շտապում է Ալիեւի հետ Հայաստանը հանձնել Թուրքիային»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Հարցվածների մի մասն էլ լավատես է տրամադրված, նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ի օգուտ Հայաստանի բանակցություններ տանել. «Փաշինյանի ցավը տանեմ, այնպես հարցերը լուծի, հետ վերադառնա»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում: