Ստեփանակերտում կայացել է Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը` գրառմանը կից տեսանյութ հրապարակելով:

«Երազի իմ երկիր հայրենի» երգը՝ Ազատամարտիկների պուրակում՝ զոհվածների հայացքների ներքո...

Այսօր Ստեփանակերտում կայացավ Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նվիրված նրա հիմնադրման 30-ամյակին:

Գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի անզուգական գլխավորությամբ հրաշալի ձևով հանդես եկան երեխաները՝ երգելով հայրենասիրական, քնարական ու կատակային երգեր: Իսկ վերջում երգչախումբը գնաց Ազատամարտիկների պուրակ և զոհվածների հուշատախտակի մոտ երգեց «Երազի իմ երկիր հայրենի»-ն:

Վայելե՜ք»,- գրել է նա: