Օրվա խնդիրներն էինք քննարկում ռազմական, դիվանագիտական դաշտի, բայց կարծում եմ՝ քննարկված հարցերի մեծ մասի պատասխանները հարցուպատասխանի տեսքով կստանաք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում Նիկո Փաշինյան-ՔՊ փակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ինֆորմացիա տրամադրեց վարչապետը երեկվա ՀԱՊԿ հանդիպումից, իր ստացած տպավորություններից, նաեւ իր տեսլականը ներկայացրեց, թե ինչ պետք է անենք յս իրավիճակում: Պետք է դիմադրենք, չպետք է հանձնվենք: Այսինքն մենք չպետք է մեր կամքը կոտրենք եւ թույլ չտանք, ր որեւէ մեկը կոտրի:

Քննարկվել է ընդհանրապես մեր միջազգային համագործակցության տեսլականը, դաշնակիցների հետ, բարեկամների հետ, մյուսների հետ: Ռազմավարական հարցեր են քննարկվել, ոչ թե մարտավարական, թե ինչ հարացույցով պետք է հարցին նայել: Եվ եկել ենք եզրահանգման, որ հարցին պետք է նայել դիմադրելու տեսանկյունից»,-ասաց նա՝ հավելելով, որ դիմադրելու անհրաժեշտ ռեսուրսը կա, ուղղակի պետք է ճիշտ կազմակերպել, կառավարել եւ թույլ չտալ, որ տարբեր ինֆորմացիոն դիվերսիաներով դաշտը ողողվի, որովհետեւ դա ազդում է նաեւ կռվող զինվորի հոգեբանության վրա: Եթե իրավունքի տեսակետից դու ճիշտ ես, դու քո իրավունքը չպետք է զիջես հատկապես ուժի պարտադրման դեպքում, որովհետեւ եթե նույնիսկ ինչ-որ բան քեզնից կորզում են ուժի գործադրմամբ, դու քո իրավունքները պահպանում ես միեւնույն է, իսկ եթե համաձայնվում ես, դու քո իրավունքները կորցնում ես»,-ասաց նա:

Եղոյանի խոսքով, երկրում ռազմական դրություն հայտարարելու հարց չի քննարկվել. «Ենթադրում եմ, որ ռազմական դրություն հայտարարվում է, երբ կա դրա ռազմավարական կարիքը: Ես դա թողնում եմ ՊՆ-ին»:

Նա ընդգծեց, որ մոբիլիզացիա հայտարարելու հարցին անդրադարձ եղել է, ակայն չցանկացավ մանրամասներ հայտնել: