ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները բռնություն գործադրելով հեռացրին երկու լրագրողների եւ նրանց հետ գործող օպերատորներին:

«Ազգային ժողովի բնականոն գործունեությունը խաթարելու համար այս երկու լրագրողին եւ օպերատորներին ԱԺ շենքից դուրս հանեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքից հետո անվտանգության աշխատակիցները բռնություն գործադրելով աստիճաններով իջեցրին MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին: Մյուս լրագրողներին նրանք թույլ չտվեցին հետեւել նրան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եւ լրագրող Անի Գեւորգյանի միջեւ: Նրանց միջեւ վեճ էր ծագել, որի ժամանակ պատգամավորը փորձել էր հարվածել լրագրողին, սակայն գործընկերները բռնել էին պատգամավորի ձեռքը:

«Ձեր տեղը փողոցն է, մի հատ հանգստացեք»,-ասել էր Անի Գեւորգյանը:

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը փորձեց ձեռքի հեռախոսով հարվածել լրագրողին