Քանի որ կոնկրետ թիվ է նշվում, նշանակում է՝ զոհված զինծառայողների մարմիններն արդեն ճանաչվել են, անձերը՝ պարզվել։ Այս մասին Ազգային ժողովում, սեպտեմբերի 16-ին, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա ինքն էլ հայտարարել է, որ պաշտոնական մակարդակով նշված տեղեկությունում կան դեպքեր, երբ մարմինները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում են հայտնվել։
Քոչարյանը չի կարողացել նաեւ հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու այդ դեպքում չեն հրապարակվում զոհվածների անունները։ Նա միայն հավաստիացրել է, որ անուններն անպայման կհրապարակվեն։
Հարցին, թե որն է խնդիրը, եւ ինչու մինչեւ հիմա դա չի արվել, հատկապես հաշվի առնելով այն, որ զոհվածների անձը պարզվել է, պատգամավորը խորիմաստ ասել է. «խնդիրը խնդրի բացակայությունն է»։
«Այդ ընթացակարգերը՝ ճանաչում, զոհվածների ցուցակների կազմում եւ տեղեկացում, հաջորդում են միմյանց։ Ամեն բան՝ իր ժամանակին»,- ասել է Քոչարյանը։











