ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները ներկայացրել է տեսանյութով, խոսքը հարավարեւելյան սահմանագոտու մասին է, որը հակառակորդի վերջին օրերի նախահարձակ գործողությունների ամենաթեժ ուղղություններից մեկն է եղել:
Դիվիզիոնի հրամանատար Արտուշ Հովհաննիսյանը վստահեցրել է՝ հայ զինվորի մարտական ոգին եղել է ու շարունակում է մնալ բարձր. «Ընկճվածություն չկա, ցանկացած խնդիր անմիջապես կատարվում է»։
Նշվել է, որ հակառակորդը գրոհային խմբերի միջոցով իրականացնելով տեղային մարտեր, ունեցել է որոշակի հաջողություններ եւ փորձել է զարգացնել հաջողությունը, սակայն հանդիպելով մեր զորամասերի հմառ պաշտպանությանը, կանգնեցվել է զբաղեցրած բնագծում:
Մանրամասները՝ տեսանյութում։











