Եյսկում բնակելի շենքի բակում ինքնաթիռի ընկնելուց հետո 1-5-րդ հարկերն այրվում են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ ԳՎ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Գերատեսչությունից հայտնում են, որ Եյսկում Կրասնայա 47/1 հասցեում 9 հարկանի շենքում հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 18.20-ին։ Հրդեհի մակերեսը 2000 ք/մ է։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կրասնոդարի երկրամասի Եյսկում կործանվել է ռուսական «Սու-34» գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը, օդաչուները կատապուլտացվել են։