Ինչպես նախորդ հանդիպումները, այնպես էլ այս հանդիպումները «փափուկ բարձի»  տպավորություն է թողնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը` խոսելով այն մասին, թե Արցախի իշխանությունները ինչ են նեկայացրել հայաստանյան հանդիպումներից:

«Այն, որ ի սկզբանե մենք որեւէ ակնկալիք չունեինք, թե Հայաստանի իշխանությունները կապված Արցախի հետ կապված, ինչ-որ տեղ նաեւ խոստումներ տված իրենց գործընկերներ Էրդողանին եւ Ալիեւին, ինչպես նաեւ մի շարք այլ պետությունների, որոնք միանշանակ ադրբեջանական շահը ավելի բարձր են դասում, քան հայկականը` ոտնահարելով Արցախում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը:  Փորձում են իրենց ծրագիրը հասցնել վերջնակետին, այն է, Արցախից ձերբազատվելով, մտածելով, թե իբր կարող են փրկել Հայաստանը, մոռանալով, որ Արցախն ու Հայաստանը դա միեւնույն անվտանգային գոտին է, Արցախի հարցը դա արցախցիների հարցը չէ, դա համայն հայության հարցն է եւ Հայաստանի Հնարապետությունը դա Ալեն Սիմոնյանի, Նիկոլ  Փաշինյանի հոր կալվածքները չեն, այլ համայն հայության հայրենիքն է  եւ իրենք իրենց իրավունք  չպիտի վերապահեն, թույլ տալու Արցախի հայության իրավունքները ոտնահարել»,- ասաց նա` նշելով, որ իրենք  Հայաստանի ներկայիս իշխանություններից որեւէ հայանպաստ որոշում չեն սպասում:

Պատգամավորի խոսքով` առանց Հայաստանի ու Արցախի միմյանց թեւ ու թիկունք կանգնելով հնարավոր չէ փրկվել. «Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ մենակ թողնելը դա նույն  դավաճանական քայլերն են, ոնոց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք»:

Հարցին, թե հստակ եղել է այն հարցի պատասխանը, որ Արցախը որեւէէ  կարգավիճակովց չի մնալու Ադրբեջանի կազմում, Գալստյանն ասաց, որ իրենց հասած տեղեկություններով խոստումներ են եղել, որ նրանք ամեն ինչ անելու, որ այդ պայմանագրում Արցախի մասով կետ լինի, սակայն իրենք այդ խոստումներին չեն հավատում:

«Այդ պայմանագիրը խաղաղության պայմանագիր չէի անվանի, դա Նիկոլ Փաշինյանի հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը, գլուխը կախ նստում են Ադրբեջանի իշխանությունների հետ, նախագահի հետ նստում են հացեր քննարկում եւ Փաշինյանի կարծիքը որեւէ մեկը չի հարցնում,  այլ Նիկոլ Փաշինյանը այդ բանակցությունների ընթացքում ստանում է հերթական հանձնարարականները եւ նաեւ ֆոն են ստեղծում, թե  Արցախի իշխանությունների հետ միասնական դա իրենց որոշումն է, սակայն գործընթացները ցույց են տվել, որ իրենք ինչ անում են համատեղ, դա Ադրբեջանի կամքն է: Ես համոզված էի, որ այդ հանդիպումը որեւէ դրական արդյունք չի տալու եւ համոզված էի, որ հետագայում նման հանդիպումները արդյունք չեն տալու, եւ ամեն ինչ անում են, որ Արցախի իշխանությունները ընդունեն այդ փափուկ բարձը, որ իրենք իրենց ծրագիրը հանգիստ իրագործեն»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: