Այն, ինչ այսօր կատարվում է Իրանի դեմ, դրանում մենք մեր մեղքի մեծ բաժինը ունենք, եւ իրանցիները մեզ նայում են որպես դավաճանների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը

«Իրանի կողմից վերջին շրջանում արվող հայտարարությունները ոչ այնքան Ադրբեջանին կամ Թուրքիային են ուղղված, որքան Հայաստանին, որ այնպես չլինի, որ քո հողը հանձնես, վաճառես, ես չեմ թողնելու:

Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարեց, որ զենքի ուժով կարող է վերցնել, Իրանը արձագանքեց, եւ Ադրբեջանը հետ կանգնեց: Սակայն այսօր մեր իշխանություններին համոզում են, որ մեր ձեռքով հանձնենք այդ տարածքները»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով, եթե Իրանը փորձի ռազմական միջոցներով Սյունիքի ճանապարհը իր համար բաց պահել, այդ ժամանակ արդեն Իրանի դեմ սպասվող  պատերազմը կսկսվի ու կսկսվի Սյունիքի հողերի վրա. «Եթե առանց Սյունիքի Իրանի դեմ քայլեր արվեն, մենք կփրկվենք պատերազմից, սակայն այստեղ քիչ, թե շատ, Իրանն էր զսպում այդ ուժերին, որ Սյունիքը չվերցնեն: Իրենք պատեհ առիթ կտեսնեն, որ  իրենց նպատակներին հասնեն»,-ընդգծեց նա: