Իրանական կողմը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում կրկնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա նշել է Իրանի համար տարածաշրջանում ներքին ներկայացուցիչների գործունեության կարեւորությունը։ Ըստ նրա՝ այդ թվում է «3+3» հարթակը (Հարավային Կովկասի երկրներ + Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա - խմբ.)։
«Մեր ներկայությունը Երեւանում հաստատում է Հայաստանի եւ Իրանի դարավոր կապը»,-հավելել է Աբդոլլահիանը։











