Եթե կարողանալու ենք պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, կայունությունը, խաղաղությունը,  իհարկե պարտավոր ենք հանդիպել: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորություններին:

«Պետք է գնահատենք, ինչ է տալու մեզ Բաքվի հետ ուղիղ բանակցությունները։ Եթե կարողանալու ենք պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, կայունությունը, խաղաղությունը, այդ հանդիպումների ժամանակ մեզ համար կենսական հարցեր բարձրացնել և լուծել, իհարկե պարտավոր ենք հանդիպել։ Չզիջելով մեր ինքնորոշման իրավունքը և կասկածի տակ չդնելով մեր անկախության ճանապարհը»,- ասել է նախագահը։