Այսինքն մեծ հույսեր կապել, որ Արցախին կհաջողվի ինչ-որ բան բանակցել, ինչ-որ բան պոկել Ադրբեջանից, ես չեմ կարծում, մեծ բաներ դրանից սպասել չի կարելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը` խոսելով Ստեփանակերտ- Բաքու ձեւաչափով բանակցություններին:
«Ինչի նման պետք է լինեն Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները, ադրբեջանցիներն էլ ուզում են ցույց տալ, որ բարի կամք են դրսեւորում եւ պատրաստ են իրենց քաղաքացիների, ինչպես իրենք են ձեւակերպում, նստել երկխոսության, լսել նրանց մտավախությունները, միեւնույն ժամանակ մենք գիտենք, թե ինչ նրանք արեցին Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում սեպտեմբերին: Այսինքն մեծ հույսեր կապել, որ Արցախին կհաջողվի ինչ-որ բան բանակցել, ինչ-որ բան պոկել Ադրբեջանից, ես չեմ կարծում, մեծ բաներ դրանից սպասել չի կարելի»,- ասել է նա:
Քաղաքագետի կարծիքով` Արցախը լքելու Հայաստանի իշխանություններ մեղքը նոր չէ, մեծ մեղքը պատերազմից չխուսափելն էր:
«Արցախը մենք արդեն կորցրել ենք, Արցախում մեր վերահսկողությունը եւ որրպես բանակցության սուբյեկտ մենք այդ արժեքը չունենք, ինչ որ պատերազմից առաջ էր, իհարկե ինչ-որ արժեք ունի մեր ճանաչումը Ադրբեջանի համար, ես կարծում եմ,որ խոսքը դրա մասին է եւ եթե Հայաստանը Ադրբեջանի այդ պահանջը բավարարում է Ադրբեջանը պետք է հրաժարվի Սյունիքի նկատմամբ հավակնություններից եւ ճանապարհից, նույնիսկ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող այլ ճանապարհ են առաջարկում: Միակ բանը մնացել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ դրա համար են իշխանությունները խոսում 29.8 հազար քառակուսի կիլոմետրի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններից հրաժարվելու մասին: Այտսեղ վերադառնում ենք այն քնարկմանը, որ արդյոք դա հնարավոր է անել առանց հաշվի առնելու երրորդ կողմերի շահերն ու դիրքորոշումները, մասնավոապես Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում, եւ եթե դա հաշվի չառնենք, ինչ է լինելու այդ դեպքում»,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:











