Ազատության հրապարակում այսօր ցուցադրվել են 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նմանատիպ միջոցառումների անցկացումն անհրաժեշտություն է. «Մենք արժանին պետք է մատուցենք մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքն են դրել հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի, որ ապրենք եւ շատ կարեւոր է արժեւորել, արժանին մատուցել, նոր սերունդ դաստիարակելու, կրթելու համար: Այս ամեն ինչի մեջ կա ոչ միայն սուգ, ողբ, այլ ավելին` կա վրեժխնդրություն եւ հայրենիքի պաշտպանություն»:

Նկարիչ Արեգ Մեջլումյանն էլ ասաց, որ 35 գեղանկար է ներկայացվել, աշխատել է 35 նկարիչ, միջոցառման ավարտին էլ նկարները նվիրվելու են ծնողներին:

Մանրամասները` տեսանյութում: