Նորարարական սարքավորման սարքավորման միջոցով հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական բուժումը հնարավոր է լինում արագացնել։

«Սարքն աշխարհում նորարարություն է, որովհետեւ դրա մեխանիկական մասին կցված է վիրտուտալ ակնոց, ստեղծված է վիրտուալ իրականություն, որտեղ ինքը սկսում է դահուկ վարել եւ այդ շարժը մաքսիմալ սինքրոնացված է։ Սարքի սենսորները ֆիքսում են ոտքերի եւ մեջքի աջ ու ձախ կողմերի շարժը, գրանցվում արդյունքները, որոնք էլ հավելվածի միջոցով կարողանում է տեսնել բժիշկը։ Այսինքն՝ սարքավորումը հնարավորություն է տալիս մի քանի բժիշկի կատարած գործառույթն անել միանգամից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՔայլՏեք» ընկերության մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սարկիսյանը։
Մանրամասները տեսանյութում։