Հայ-ռուսական հարաբերություններում այսօր կատարվում է այն, ինչ կատարվում էր 2018 թվականից հետո, երբ ձերբակալվել ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, երբ սպեցնազով մտնում էին ռուսական ընկերություններ՝ ՀԿԵ, «Գազպրոմ», երբ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ ասում էին՝ եթե Պուտինն ուզում է Քոչարյանին այցելի, կփակենք դուռն իր հետեւց,ինքն էլ այնտեղ կմնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը:

Նրա ոխսքով, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները խզվեն կամ այնքան սերտ չլինեն, որ կային մինչ այդ: Այսօր այդ նույն քաղաքականության շարունակությունն ենք տեսնում: Ռուսաստանը հիմա ռեսուրս չունի մեր տարածաշրջանում ի տարբերություն 2020-ի, երբ ռեսուրս ուներ, ուժային կերպով ստիպեց, որ Ադրբեջանը համաձայնի, իր խաղաղապահ ուժերը մտցրեց Արցախ, որն ապահովում է Արցախի հայության անվտանգությունը: Հիմա ՌԴ-ն այդ ռեսուրսը չունի, քանի որ ամբողջ Ռեսուսրը իր վրա է քաշել ուկրաինական պատերազմը: Եվ քանի որ Ռուսաստանը ռեսուրս չունի, Արեւմուտքը փորձում է տարածաշրջանն ամբողջությամբ վերցնել իր հսկողության տակ: Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն ու օպերատորը Թուրքիան է, Թուրքիայի կրտսեր գործընկերը Ադրբեջանն է եւ հիմա Արեւմուտքն այդ երկու ուժերին օգտագործելով ուզում է մտնել տարածաշրջան եւ այստեղից հանի ռուսներին, ապա նեւ Իրանին: Դրա համար, քանի դեռ Ռուսաստանը թուլացած է, շտապեցնում են մեզ, ասում են՝ հենց հիմա կնքեք այդ հաշտեցման պայմանագիրը այս պայմաններով, որովհետեւ կարող է հետո դա չստացվի: Նախ Ռուսաստանը հետո կարող է ավելի ուժեղ լինել, երկրորդը, Հայաստանում կարող է լինել ուրիշ կառավարություն, որը չի համաձայնի կապիտուլյացիոն պայմանների հետ»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով Արեւմուտքի ռազմաքաղաքական խնդիրն է հեռացնել տարածաշրջանից Ռուսաստանին, վերցնել այն իրենց հսկողության տակ, որից հետո արդեն կակտիվանա մյուս վտանգավոր տարածաշրջանը՝ Միջին Ասիան: «Դա արվում է երեք երկրների դեմ՝ Ռուսաստանի, Իրանի, եւ Չինաստանի: ԱՄՆ-ի ռազմավարության մեջ հստակ գրված է, որ այդ երեք երկրներին պետք է շրջապատել կոնֆլիկտներով, որոնք կզսպեն իրենց զարգացումը: Հիմա դա իրականանում է եւ դա Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունի»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խզվեն բոլոր տնտեսական կապերը, Կարեն Իգիթյանը պատասխանեց. «Հայաստանի տնտեսության համար վատ կլինի: Երեւի թե իրենք հույս ունեն, որ անվտանգության առումով ԱՄՆ-ն այդ բոլոր հարցերը կլուծի, այսինքն եթե ինքն է երաշխավորում, ապա իր դաշնակից Թուրքիան եւ Ադրբեջանը էլ չեն հարձակվի մեզ վրա: Բայց դա այդպես չի աշխատում: Մենք պետք է հասկանանք, որ մենակ ԱՄՆ-ն չի խաղացողն այս տարածաշրջանում: ԱՄՆ-ն տարածշրջնային երկիր չէ, տարածշրջանային երկրներ են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան: Եթե ԱՄՆ-ն զբաղված լինի ուրիշ խնդիրներով, ինչպես, օրինակ, կորոնավիրուսի ժամանակ, հարցը լուծելու են այս երեք երկրները: Հաշվի առնելով, որ Հայաստանը խզում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այստեղ մեծ հարց է, թե Ռուսաստանի դիրքն ինչպիսին է լինելու»:

 

Նրա խոսքով, այս պահին դեռ չի երեւում, որ Ռուսաստանն ինչ-որ ձեւով ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա, բայց դա չի նշանակում, որ չի էլ անելու. «Այսօր արդեն ՌԴ բարձրաստիճան չինովնիկներից մեկն ասաց, որ այսպես, թե այնպես, Զանգեզուրով երկաթգիծն աշխատելու է: Դա կարող ենք ընկալել որպես այդ ճնշման միջոց: Չնայած այդ միջանցքը Ռուսաստանին էլ ձեռնտու չի: Դա ձեռնտու չի Հայաստանին, Իրանին եւ Ռուսաստանին»:

Կարեն Իգիթյանը հայտարարեց, որ կա մրցակցություն եւ պայքար տարածաշրջանի համար եւ ԱՄՆ-ն բաց տեքստով ասում է՝ կամ մենք ենք կարգավորում, կամ Ռուսաստանը. «Մենք պետք է հասկանանք, որ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին չեն հետաքրքրում մեր երկրների շահերը, իրենց հետաքրքրում է իրենց շահերը: Հիմա ԱՄՆ-ն բց տեքստով ասում է՝ կամ մեզ հետ եք անում եւ մենք ինչ-որ բան երաշխավորում ենք, կամ եթե մեզ հետ չեք անում, տեսեք: Հաշվի առնելով, որ Թուրքիան հրահրում է Ադրբեջանին, իսկ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, կարելի է ենթադրել, որ սա նաեւ ուժի սպառնալիք է»:

Նա ընդգծեց, որ հյ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի կողմից ներկայացված տարբերակները մեզ համար ձեռնտու չեն. «Բայց այն պլանը, որը Ռուսաստանի կողմից է ներկայացված, այնտեղ Արցախի հարցը մնում է: Ասվում է, որ այդ հարցը գոյություն ունի, որով հետագայում պետք է զբաղվել: Դա հայկական կողմի օգտին է: Իսկ ԱՄՆ-ն լրիվ փակում է այդ հարցը, ասում է՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»:

Ինչ վերաբերում է մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, Իգիթյանն ասաց, որ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է. «Իրենք ուզում են իրականացնել իրենց պլանները, քանի դեռ Ռուսատսանը թուլացած է եւ քանի դեռ Հայաստանում կա այս իշխանությունը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում