Եթե գերտերությունը մեզ ստիպում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաժարվել Արցախից, զիջումների միջոցով խաղաղության գնալ, դա եկար չի տեւելու: Այս մասին NEWS.am –ի հետ զևրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյան:
«Այսօր կամ վաղը մեր դուռը թակելու է պատերազմը, ավելի լավ է համախմվել եւ հայանպաստ քաղաքականություն վարել: Հիմա էլ ժողովդին կոչ եմ անում համախմբվել, չվախենալ պատերազմից, այն պետությունը, որը վախենում է պատերազմից, նա իրավունք չունի պետականություն ունենալու: Մենք պետք է հայանպաստ քաղաքականություն վարենք, ոչ թե մտածենք` ծառայենք Ռուսաստանին, ԱՄՆ-ին կամ Եվրոմիությանը, միայն դա է փրկությունը»,-ասաց նա:
Թարվերդյանի կարծիքով` Արեւմուտքն ունի իր խիստ ընդգծված շահերը, այն է` Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, նվազեցնեկ Ռուսաստանի ազդեցությունը ՀՀ-ում, ռուսական ռազմաբազան հետ ուղարկել Ռուսաստան եւ ստեղծել մի իրավիճակ, որը տեսանք Ուկրաինայում եւ Վրաստանում:
«Ինչ է այդ պետությունները շահեցին, թե ամերիկյան կամ եվրոպական զինվորները գնացին, պաշտպանեցին, նրանք կարող են հանգիստ խաղաքարտի տեղ օգտագործել Հայաստան»,-ասաց նա:
Թարվերդյանը շեշտեց, որ անվտանգությունը նաեւ ներառում է տնտեսական բաղադրիչ, իսկ մեր երկրի պարագայում ՌԴ հետ են ապրանքների հիմնական ներմուծումն ու արտահանումը, գազի ներմուծումը:
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին Թարվերդյանը նշեց, որ այսօր շատ հարցերում են Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում:
«Հայաստանը պետք է շատ գրագետ եւ ակտիվ բանակցություներ իրականացնի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անգամ ձգտի որեւէ անվտանգային փաստաթուղթ ստորագրել հենց Իրանի հետ»,- հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում:











