Այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Արցախում եւ Հայաստանում, դրա սկզզբը դրվել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Վերջերս արտահայտություն եղավ, որ այս իշխանությանն իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին հոկտեմբերի 27-ը: Եվ դա ասել է Վազգեն Սարգսյանի իրական եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում եւ Հայաստանում, խորքային իմաստով Հոկտեմբերի 27-ի ոջրագործության բացահայտմանը խանգարելու փորձերից մեկն է»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ գործող իշխանությունները վերաբացել են հոկտեմբերի 27-ի գործը. «Իրենց ճոռոմ եւ ամպագորգոռ, սուտ խոստումներով, երեք տարի անցել է, որեւէ բան չեն բացահայտել»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում