Պուտինը հնարավորություն է թողել Արցախը փրկելու համար։ Հայկական Արցախի ինքնիշխանությունը պետք է լինի օրակարգում, եւ դա այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ամենահրատապ խնդիրներից է։ Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում այս դիրքորոշումը առնվազն հռչակագրի տեսքով պաշտպանվում է Ֆրանսիայի կողմից։
«Այնտեղ ապրող մարդիկ իրավունք ունեն պահանջելու Կոսովոյի սցենարը, որին հետեւեց Ռուսաստանը Ղրիմի եւ Դոնբասի հետ կապված։ Եվ այստեղ դա նույնպես հնարավոր է։
Բայց որոշ կետերից դատելով՝ կարելի է կռահել, որ Մերձդնեստրը կհետեւի այս սցենարին։ Ուրեմն ինչո՞ւ Արցախը դրա իրավունքը չունի»,-նկատեց փորձագետը։
Նա հիշեցրեց նաեւ Պուտինի երեկվա խոսքերը, որ Ռուսաստանը պաշտպանելու է ազգային ինքնիշխանությունը եւ չի միջամտելու այլ պետությունների գործերին։
«Խոսելով Հայաստանի մասին՝ նա այսպես արտահայտվեց, ասաց, որ ընտրությունը Հայաստանինն է, եւ ցանկացած սցենար, որը կընտրեն Հայաստանի ղեկավարությունը եւ այս ղեկավարությանը սատարող ժողովուրդը, Ռուսաստանը կընդունի։ Մոսկվան՝ գնալով այս ճանապարհով, շահագրգռված է իր եւ իր դաշնակիցների համար անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Հաշվի առնելով այն, որ աշխարհը մտնում է բարձր տուրբուլենտության գոտի, դեռ պետք չէ կանխատեսումներ կատարել՝ կապված հնարավոր արտահայտությունների, որոշումների եւ փաստաթղթերի հետ»,-եզրափակեց Գեւորգյանը։











