Բադալյանների բազամազավակ ընտանիքը 44-օրյա պատերազմի հետեւանքով լքել է նորակառույց բնակարանը Նոր Հայկաջուրում եւ ժամանակավոր բնակություն հաստատել Իվանյանում: Այս մասին ասվում է Արցախի «Օր» լրատվականի պատրաստած ռեպորտաժում:
10 երեխայից բաղկացած ընտանիքի ավագ զավակը 18 տարեկան է, կրտսերը՝ 2: Ընտանիքի համար այժմ Նորագյուղում տուն է կառուցվում: Նոր ու հարմարավետ բնակարան ունենալու երազանքը տան փոքրերինն է, ավագների միակ ցանկությունն է, որ խաղաղություն լինի ու շարունակեն ապրել Արցախում:
10 երեխա. Ավագը 18, կրտսերը երկու











