Արցախի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց ԱԺ արտահերթ նիստին համատեղ հայտարարություն ընդունելու մասին հարցին:

Ըստ այդ հայտարարության Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Նաեւ  դիմում են Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով:

Կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ ձայներ չկան:

Արցախի ԱԺ նիստից հետո պատգամավորները  միացան Վերածննդի հրապարակի հանրահավաքին, որտեղ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել: