ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 15 ստորաբաժանումների համար 2023 թվականին նախատեսվում է ձեռք բերել 49 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Դրանց ընդհանուր արժեքը, ըստ փոխնախարարի, կկազմի մոտ 3 մլրդ 740 մլն դրամ։
«Բացի այդ, նույն տարում պետբյուջեից գերատեսչությանը հատկացված միջոցների հաշվին նախատեսվում է հանրապետության սողանքային տարածքներում որոշակի ինժեներաերկրաբանական հետազոտություններ իրականացնել»,- ասաց Գրիգորյանը։











