Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացնում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահներն ու վարչապետը խոսում են երեքով»,- ասել է Պեսկովը։
Բանակցություններին նախորդել են Փաշինյանի եւ Ալիեւի հետ Պուտինի երկկողմ հանդիպումները։
Գագաթաժողովն ընթանում է Սոչիի «Русь» առողջարանում, որտեղ, ինչպես եւ Բոչարով ռուչեյ նստավայրում, Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։











