ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի ավարտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Նշենք, որ այսօր Փաշինյանը նախ առանձին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ըստ հայտարարության՝ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը։