Ռուսաստանն այստեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը, եւ դա անվտանգության եւ հետագա էսկալացիայի կանխման կարեւոր գործոն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա կոչ է արել չմոռանալ այն կարեւոր դերը, որ խաղում են ռուս խաղաղապահները, զինվորականները, որոնք շփման մեջ են բոլոր կողմերի հետ, որոնց ջանքերն են, առաջին հերթին, նպաստում այն բանին, որ էսկալացիա տեղի չունենա։ «Ես խոսում եմ մեր թե՛ քաղաքական, թե՛ զինվորական ներկայացուցիչների դերի մասին սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է դեսպանը։











