Կարծում եմ՝ Ռուսաստանն իրեն արդարացնում է որպես Հայաստանի դաշնակից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնահերթությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորման խթանումն է։

«Բացի այդ, Ռուսաստանը լիովին հավատարիմ է մնում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Սա շատ կարեւոր ազդանշան է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշեց դեսպանը։