Ռուսական կողմը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքը հարգանքն է ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Այս դիրքորոշումը հայտնել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ, ռուսական կողմի համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի ղեկավար Օվերչուկը»,-հիշեցրեց դեսպանը։

Նշենք, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրեն արտատարածքային միջանցք տրամադրի ՀՀ Սյունիքի մարզով։