Հայկական կողմը Սոչիում առաջարկել է երկարացնել Ղարաբաղում խաղաղապահ ուժերի մանդատը։ Բայց առաջարկն արդյունքնում մերժվել է։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանդատն, ըստ նրա, առաջարկվում էր երկարացնել անորոշ ժամկետով։
«Մենք առաջարկեցինք երկարացնել մանդատն անորոշ ժամանակով։ Ասենք՝ 5 կամ 20 տարով։ Եվ չնայած մեր առաջարկը չընդունվեց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, հարցն արդեն հրատապ է դարձել եւ կներառվի ընթացիկ օրակարգում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաեւ հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Այսպես, խաղաղապահների մանդատը կարող է երկարացվել ինքնաբերաբար։ Բայց միայն այն դեպքում, եթե ոչ մի կողմ առարկություն չներկայացնի 5-ամյա ժամկետի ավարտից 6 ամիս առաջ։
Կառավարության ղեկավարն ընդգծել է. հայկական կողմի համար կարեւոր էր ամրագրել, որ ոչ մի կողմ չունի եւ չի ունենալու առարկություն խաղաղապահ մանդատի ինքնաբերաբար երկարացման մասով։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը կարեւոր երաշխիք է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու բնակչության իրավունքները։ Համենայն դեպս, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ եւ երաշխիքներ»,- ասել է նա։











